Լեգենդար մարզիկ Ջորջիո Պետրոսյանը հրաժեշտի մենամարտում հաղթել է Ժոաու Սոուզային
24 Նոյեմբերի 2025, 16:20
Նոյեմբերի 22-ին Միլանի «Allianz Cloud» արենայում կայացել է համաշխարհային քիքբռնցքամարտի պատմական իրադարձություն: «PetrosyanMania 2025» մրցաշարում իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանն անցկացրել է իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտը և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Ժոզե Սոուզային:
Կարիերայի վերջին մենամարտից առաջ Ջորջիո Պետրոսյանի համար արենա են բերել նրա բոլոր 22 նախկին (մարզական) գավաթները։ Իսկ ռինգում նրա 23-րդ չեմպիոնական գոտին էր, որը նա պաշտպանել է վերջին անգամ։
Այս մենամարտը 39-ամյա հայ մարտիկի կարիերայում 116-րդն էր և նրան բերել է 109-րդ հաղթանակը՝ վառ ու խորհրդանշական վերջակետ դնելով պրոֆեսիոնալ սպորտում ավելի քան քսանամյա ճանապարհին։