Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար
25 Հոկտեմբերի 2024, 09:20
Համաշխարհային կինոյի լեգենդ, հանճարեղ ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանը «Послание к человеку»(«Ուղերձ մարդուն») 34-րդ միջազգային կինոփառատոնում մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։ Մրցանակը կհանձնվի հոկտեմբերի 26-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։
Քննադատները Փելեշյանին անվանում են «մարդ, ով նորից հորինել է կինոյի օրենքները, կինոյի տարրական մասնիկ, ինչպես Ձիգա Վերտովը և Սերգեյ Էյզենշտեյնը», — նշում է կինոփառատոնի կայքը։
Փելեշյանի գյուտը` «տարածական մոնտաժը», դասավանդվում է աշխարհի կինոդպրոցների մեծ մասում: «Աշխարհի սիմֆոնիայի» մասին նրա ֆիլմերը ցուցադրվել են խոշոր մշակութային վայրերում՝ Նյու Յորքի MoMA-ից մինչև Բեռլինի և Վենետիկի փառատոները: