Լեգենդար շանսոնյեի մասին պատմող «Պարոն Ազնավուր» ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 23-ին
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, 2020 թվականի հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ եղբոր՝ Նիկոլայի հետ արդեն որոշ ժամանակ աշխատում են իր հոր մասին պատմող «Պարոն Ազնավուր» (Monsieur Aznavour) կենսագրական ֆիլմի վրա։
Ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորները կլինեն Grand Corps Malade-ն ու Մեհդի Իդիրը, որոնց Շառլ Ազնավուրն ընտրել է մահից առաջ: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Թահար Ռահիմը։ Դերասանը լսել է հսկայական քանակությամբ արխիվային ձայնագրություններ և 6 ամիս շարունակ շաբաթական ութ ժամ երգել՝ մաեստրոյի հատուկ ձայնը վերարտադրելու համար։ Դերի վրա նրա աշխատանքի արդյունքը մեծ տպավորություն է թողել երգչի դստեր՝ Կատյա Ազնավուրի վրա։
Պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Ֆիլմի բյուջեն կազմել է 26 մլն եվրո։