Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննարկում է ԱՀ առևանգված գործիչների վերադարձի հարցը

25 Հոկտեմբերի 2023, 12:45

Քաղաքականություն

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս՝ իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ, հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։  Ի պատասխան Թովմասյանի նամակների՝ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը գրել է․

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,

Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։

Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:

Հուսով եմ՝ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»։

Հիմա եթերում