Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հարկադիր հրաժարականը
09 Ապրիլի 2026, 12:50
Լեմկինի անվան ինստիտուտը դատապարտել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
«Նրա հարկադիր հրաժարականը վկայում է վարչապետ Փաշինյանի կողմից ավելի ու ավելի որդեգրվող ավտորիտար քաղաքական ոճի, ինչպես նաև պատմական հիշողության քաղաքականացման մասին, հատկապես այն ամենի, ինչը վերաբերում է հայերի դեմ իրականացված ցեղասպանություններին»,- ասվում է հայտարարության մեջ: