Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ

15 Մայիսի 2024, 18:27

Քաղաքականություն

Լեմկինի ինստիտուտը առաջին անգամ հայտարարություն է տարածել հայերեն: Կառույցը դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ.

«Ցեղասպանություն վերապրած ազգի ղեկավարի համար վնասակար և անընդունելի է ներգրավվել հանցագործների կողմից ստեղծված խոսույթին, որի նպատակն է հերքել իրենց պատասխանատվությունը:

Խաղաղությունը չի կարելի կեղծել ստի միջոցով, ոչ էլ ցեղասպան պետություններին կարելի է հանգստացնել հռետորական կապիտուլյացիայի միջոցով: Երբ առաջնորդները ժխտում կամ նսեմացնում են ցեղասպանությունները, դա վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է վստահություն ներշնչել հանցագործներին և նվազեցնել ապագա վայրագությունները կանխելու հրատապությունը»,- ասվում է Լեմկինի ցեղասպանության ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Ամբողջական տեքստը՝ այստեղ