Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով

13 Դեկտեմբերի 2023, 11:24

Քաղաքականություն

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի (Կովերի պարտեզ) ամբողջականության սպառնալիքով։

Ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ–ին և Իսրայելի մյուս մերձավոր դաշնակիցներին իրենց վրա վերցնել հայ համայնքի համար այս հողային վեճի պատշաճ ընթացքը երաշխավորելը:

Հայերն այս աշնանն արդեն կորցրել են մեկ կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որը բռնի կերպով հայաթափվեց, երբ Ադրբեջանը ներխուժեց, կոտորեց հայերին և ահաբեկեց գրեթե ողջ հայ բնակչությանը։