Լեմկինի ինստիտուտը խիստ քննադատել է Ալիևի հայտարարությունները հայ գերիների վերաբերյալ
13 Մարտի 2026, 10:30
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների կապակցությամբ, որոնցում նա հայ ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարության ժամանակ դատապարտված նացիստական առաջնորդների հետ:
Ինստիտուտի գնահատմամբ՝ նման համեմատությունները նսեմացնում են Հոլոքոստի հիշատակը և կարող են սրել տարածաշրջանային լարվածությունը: