Լենդրուշ Հակոբյանը նոկաուտով հաղթանակ է տարել Շամիլ Գալիմովի նկատմամբ

17 Հունվարի 2024, 01:00

Սպորտ

Հայ մարզիկ Լենդրուշ Հակոբյանը Hardcore Fighting Championship մրցաշարի 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել Շամիլ Գալիմովի նկատմամբ:

Լենդրուշը Hardcore FC բռնցքամարտի միջին դիվիզիոնի մարտիկ է: Նա 2019 թվականին դարձել է WBC-ի աշխարհի չեմպիոն։ Երեք անգամ հաղթել Է Ռուսաստանի առաջնություններում, եղել է պատանիների աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել երկրի առաջնություններում։ 16 տարեկանում դարձել է բռնցքամարտի սպորտի վարպետ։