«Լենֆիլմ»-ում կցուցադրվի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանի առաջին ստերեո ֆիլմը
02 Նոյեմբերի 2023, 19:25
«Լենֆիլմ» կինոստուդիայում այսօր կցուցադրվի Սերգեյ Միքայելյանի (ռեժիսորի 100-ամյակի առթիվ) եզակի և Ռուսաստանում առաջին ստերեո ֆիլմը՝ «Գունավոր խճաքարերը»:
Սա Ռուսաստանում առաջին և միակ ստերեո ֆիլմն է Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է անվանի ռեժիսորը։
«Լենֆիլմ» կինոստուդիայում Միքայելյանի 100-ամյակին նվիրված կլոր սեղանին կինոգետ Նիկոլայ Մայորովը հետաքրքիր փաստեր է պատմել ֆիլմի մասին:
«Ֆիլմում ցուցադրվում է պատերազմ, ողբերգություն: Միքայելյանը ճշմարտացիորեն ր վարպետորեն ցույց է տվել պատերազմի և՛ սարսափը, և՛ գեղեցկությունը», — ասել է Մայորովը՝ ընդգծելով ստերեոֆիլմերի առանձնահատկությունը՝ այնտեղ ստել չի կարելի։
Ֆիլմը նկարահանվել է 1960 թվականին Ս. Պ. Անտոնովի համանուն պատմվածքի հիման վրա։ «Օգոնյոկ» ամսագրում (1959) հրապարակվելուց հետո այս պատմությունը լայն տարածում գտավ: