Լեո Դոքերթին Հայաստան այցի ընթացքում կոչ կանի ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով

22 Մայիսի 2023, 11:55

Կարծիք

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն իր առաջին այցը կկատարի Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում։

Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորում է ազատությունների պաշտպանությանն ու բարեկեցության խթանմանը միտված ծրագրեր»: