Լեո Սարգսյան. Նրա ձայնով էր խոսում «Ամերիկայի ձայն»-ը
04 Հունվարի 2025, 23:00
Հունվարի 4-ը հայազգի ռադիոհաղորդավար Լեո Սարգսյանի ծննդյան օրն է։
Նա էթնոերաժշտագետ էր և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավարը։
1961-ին հեռուստահաղորդավար Էդվարդ Մերոուն Սարգսյանին աշխատանք է առաջարկում «Ամերիկայի ձայն»-ում։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Միացյալ Նահանգների տեղեկատվական գործակալությունը (USIA): Էդվարդը Սարգսյանի մասին լսել էր Արևմտյան Աֆրիկա կատարած այցերի ժամանակ։
Լեոն ընդունում է Մերոուի առաջարկը և սկսել աշխատել «Ամերիկայի ձայն» ռադիոյում։ 1965թվականին Սարգսյանը գործարկել է Music Time in Africa ամենշաբաթյա ծրագիրը, որը ներկայացնում էր ավանդական և ժամանակակից երաժշտություն ամբողջ Աֆրիկայից:
Լեո Սարգսյանը մի քանի տասնամյակ աշխատել է «Ամերիկայի ձայն»-ում և հեռացել այնտեղից միայն 2012 թվականին ՝ 91 տարեկան հասակում։
2014 թվականին Սարգսյանը Միչիգանի համալսարանին նվիրել է աֆրիկյան երաժշտության իր մեծ հավաքածուն։
Լեո Սարգսյանը կյանքից հեռացել է 2018 թվականի հունիսի 9-ին 97 տարեկան հասակում: