Լեոնարդ Սարկիսով․ Կինոն նրա ամբողջ կյանքի գործն էր

05 Սեպտեմբերի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ժողովրդական արտիստ Լեոնարդ Սարկիսովի ծննդյան օրն է:

Սարկիսովը ծնվել է 1931 թվականին Լեռնային Ղարաբաղի Գանձակ քաղաքում։

Սովորել է Մոսկվայի գյուղատնտեսության էլեկտրաֆիկացման և մեքենայացման ինստիտուտում։ Սարկիսովը նաև ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։

Կինոյում կարիերան սկսել է 1971 թվականից՝ դերեր կերտելով «Երևանյան օրերի խրոնիկա», «Մարդն Օլիմպոսից», «Աշնան արև», «Արևիկ», «Ստվերներ», «Ապտակ», «Դարձեք իմ ամուսինը», «Գիքորը», «Հրամայված է վերցնել կենդանի», «Կտոր Մը Երկինք», «Կրակ», «Օտար խաղեր», «Խոսք», «Գաղտնի խորհրդականը» և այլ ֆիլմերում:

Լեոնարդ Սարկիսովը կյանքից հեռացել է 1998 թվականի հոկտեմբերի 28-ին։