Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

29 Հունվարի 2026, 17:40

Սպորտ

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղրղզստանում անցկացված լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում։ Այս մասին փոխանցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:

Տղամարդկանց հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 2:03. 95 վայրկյան արդյունք և վաստակել 79.85 միավոր:

Առաջին տեղը 71.64 միավորով Ղրղզստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոբովն է, երկրորդը՝ 73.28 միավորով Ղրղզստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռոման Նարչուգանով:

Մարզական կարիերայում տևական դադարից հետո սա Աշոտ Կարապետյանը 1-ին միջազգային մեկնարկն էր։