Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում
11 Հունվարի 2024, 13:20
Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու նվաճել բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել է 12 պետության 117 մարզիկ։
«Գլեբ Մոսեսն արմատներով հայ է, ավելին` արցախցի է: Այժմ նա մարզվում է Ավստրիայում և ինքն է ցանկություն հայտնել ներկայացնել Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը: