Լեռնադահուկորդ Վարվառա Պրոխորովան որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

30 Մարտի 2025, 15:26

Սպորտ

Ռուս դահուկորդ և լեռնադահուկորդ Վարվառա Պրոխորովան կարող է փոխել քաղաքացիությունը և սկսել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Այս մասին գրում է Metaratings.ru-ն։

Ըստ տեղեկությունների՝ ներկայումս ընթանում է մարզիկի քաղաքացիության փոփոխման գործընթացը։

Պրոխորովան բազմիցս մասնակցել է դահուկավազքի աշխարհի առաջնություններին, ինչպես նաև FIS միջազգային մրցումներին։ 2015 թվականից Պրոխորովան հանդիսանում է լեռնադահուկային սպորտի ЦСКА սպորտային ընկերության անդամ և ունի Ռուսաստանի Զինված ուժերի սպայի կոչում։

Հիմա եթերում