«Լեռնային Արցախը» վաստակեց այս տարվա իր առաջին միավորը

02 Հունիսի 2023, 08:15

Սպորտ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35–րդ տուրում «Արարատ–Արմենիան»  սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել «Լեռնային Արցախի» հետ․ գրում է ArmSport.am-ը։

Խաղում դարպասի գրավում չի եղել։

Հատկանշական է, որ «Լեռնային Արցախը» վաստակել է այս տարվա իր առաջին միավորը։

Վերջին տուրից առաջ «Արարատ–Արմենիան» 73 միավորով 3–րդն է։

«Լեռնային Արցախը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը 22 միավորով։