Լաչինի միջանցքը ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպություն
14 Սեպտեմբերի 2023, 14:57
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս:
«Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝ այնտեղ թույլ չեն տալիս անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։ Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է», — նշված է կազմակերպության X-ի պաշտոնական միկրոբլոգում: