Արցախից ՀՀ տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա

02 Հոկտեմբերի 2023, 14:35

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծել է անվտանգ տարածք Գորիս քաղաքում, որտեղ մոտ 300 երեխայի և նրանց ծնողներին, կենտրոնն առաջարկում է երեխաների համար խաղահրապարակ, մայրերի համար կրծքով կերակրման տարածք և մանկաբուժական աջակցություն՝ ամենալուրջ խնդիրները լուծելու համար:

Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական չոր զուգարան, իսկ Երևանի համակարգող կենտրոնում գտնվող 100 ընտանիքի տրամադրվել են ընտանեկան հիգիենայի պարագաներ։

Այսօր Հայաստան կժամանեն նոր պաշարներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին։

Հիմա եթերում