Լեռնային Ղարաբաղում ֆինանսական մասով խնդիրներ չկան. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
15 Հունիսի 2023, 11:45
Այսօր ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա կապի մեջ է իր արցախցի գործընկերների հետ:
«Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, մենք հնարավորինս օպերատիվ ենք արձագանքում։
Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ չկան, գոնե ֆինանսական մասով»,- նշել է Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։