Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել. Անդրեյ Կարտապոլով

19 Սեպտեմբերի 2023, 18:07

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել: Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց վտանգ չի սպառնում«,- «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է Կարտապոլովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունների մանդատ ունեն։