«Լեռնային Ղարաբաղը» եղել է ռուսական լրատվամիջոցների՝ 2023 թվականի գլխավոր թեմաների ցանկում
30 Դեկտեմբերի 2023, 00:05
Օգտվելով Medialogy համակարգի տվյալներից՝ «Կոմերսանտ»-ը պարզել է, թե որ բառերն ու արտահայտություններն են նկարագրում ռուսական ԶԼՄ-ների անցած տարվա հիմնական թեմաները։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը ԶԼՄ-ներում հիշատակվել է 214,7 հազար անգամ և ներառվել է ռուսական լրատվամիջոցների՝ 2023 թվականի 10 հիմնական թեմաների ցանկում։
Լրատվամիջոցներում առավել հաճախ հիշատակվող այլ բառեր և արտահայտություններ՝ անօդաչու թռչող սարք (369,7 հազար), ՀԱՄԱՍ (353,6 հազար), Հակահարձակում (352,2 հազար), Հիմնական դրույքաչափ (249,6 հազար), Chat GPT (198,9 հազար), «Տղայի խոսքը» (96,3 հազար), Խռովություն (76,2 հազար), Ձու (71,7 հազար), Աբորտ (70,3 հազար):