Լև Ատամանյան. խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրը
25 Հուլիսի 2023, 19:47
Լև Կոնստանտինի Ատամանովը (Ատամանյան) խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկն է, հայկական անիմացիոն կինոյի հիմնադիրը, ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամ:
Լև Ատամանովը ծնվել է Մոսկվայում։ Ստացել է ռեժիսորի դիպլոմ, ի սկզբանե աշխատել է որպես ռեժիսորի օգնական «Госвоенкино» կինոֆաբրիկայում։
Լև Կոնստանտինովիչը ստեղծագործել է նաև հայրենիքում։ 1936 թվականին ժամանելով Երևան՝ Ատամանովը կինոստուդիայում բացել է մուլտֆիլմերի սեկտոր, աշխատանքի է վերցրել երիտասարդ նկարիչներին՝ նրանց սովորեցնելով մասնագիտության հիմունքները։ Մուլտիպլիկատորի ղեկավարությամբ բեմադրվել են երեք հայկական մուլտֆիլմեր՝ «Շունն ու կատուն», «Քահանան և այծը» և «Կախարդական գորգը»:
Չի կարելի չնշել, որ Լև Ատամանովը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր։ 1949 թվականից ռեժիսուրա է դասավանդել «Союзмультфильм» կինոստուդիայում։ Վաթսունական թվականներին նա եղել է «Союзмультфильм» տիկնիկային ասոցիացիայի ռեժիսորական կոլեգիայի նախագահ:
Լև Կոնստանտինովիչի ստեղծած ֆիլմերը, չնայած անցած տարիներին, դեռ մեծ հաճույքով են դիտվում, դրանք շոշափում են հանդիսատեսի հոգին։ Նրա մի շարք հայտնի գործեր արժանացել են ինչպես ներքին մրցանակների, այնպես էլ միջազգային պատվավոր մրցանակների: