Լև Ավանեսովը՝ «Տարվա մարդ-2025» մրցանակի դափնեկիր

11 Սեպտեմբերի 2025, 00:05

Մշակույթ

Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի Պյատիգորսկի մասնաճյուղի տնօրեն Լև Ավանեսովը «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն» անվանակարգում արժանացել է «Տարվա մարդ-2025» մրցանակին։

Մրցանակը շնորհվում է նշանակալի ձեռքբերումների համար, որոնք նկատելի ազդեցություն են ունեցել քաղաքի զարգացման վրա և լայն արձագանք են ստացել հասարակության կողմից։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Պյատիգորսկի 245-ամյակի տոնակատարության շրջանակում։

Դափնեկիրներն, այդ թվում՝ Ավանեսովը, արժանացել են դիպլոմների, գավաթների և հոբելյանական մեդալների, որոնք հատուկ պատրաստվել էին տոնի կապակցությամբ։ Նրա ներդրումը կրթական միջավայրի ամրապնդման և ռուսական ու միջազգային մակարդակներում Պյատիգորսկի հեղինակության բարձրացման գործում բարձր է գնահատվել հասարակության կողմից։

Հիմա եթերում