Լևան Մանուկյանը՝ լողափնյա սամբոյի չեմպիոն

05 Հունիսի 2024, 21:20

Սպորտ

Անապայում անցկացվել է լողափնյա սամբոյի Հարավային դաշնային շրջանի առաջնությունը: Սոչիից մարզիկ Լևան Մանուկյանը հաջող է հանդես եկել մրցաշարում և նվաճել ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Սոչի քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մրցաշարում աչքի են ընկել նաև Կարեն Անտոնյանն ու Արթուր Ավետյանն՝ իրենց քաշային կարգերում նվաճելով բրոնզե մեդալներ։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի առաջնությունն էլ տեղի կունենա 2024 թվականի հունիսի 20-23-ը Վերխնյայա Պիշմա քաղաքում։