Լևոն Արոնյանի թիմը՝ Շախմատի համաշխարհային լիգայի հաղթող
03 Հուլիսի 2023, 18:42
Դուբայում անցկացված Շախմատի համաշխարհային լիգայի հաղթող է դարձել հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի թիմը։ Այս մասին հայտնում է Chess.com ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Արոնյանի թիմում (Triveni Continental Kings) են եղել Յի Յանգին, Վեյ Յին, Սառա Խադեմը, Եկատերինա Լահնոն և Յոնաս Բուլ Բյերեն։
Հաղթող գրոյսմաստերներն են՝ Լևոն Արոնյանը, Յի Յանգին, Վեյ Յին, Եկատերինա Լահնոն, Սառա Խադեմը, Յոնաս Բուլ Բիերը:
Այժմ ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել։ Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող։
Արոնյանը բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող է, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007՝ թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։