Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը նշել են իրենց հարսանիքը

13 Հուլիսի 2023, 11:00

Հայեր

Հայ գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են Հայաստանում: Լուսանկարը համացանցում տեղադրել է լուսանկարիչ Արման Կարախանյանը:

2022 թվականի հոկտեմբերի 21-ին զույգը դուստր է ունեցել։

Նշենք, որ Արոնյանը 2021 թվականի դեկտեմբերից ապրում է ԱՄՆ-ում և խաղում է այդ երկրի հավաքականում։