Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

17 Մարտի 2025, 13:11

Սպորտ

Հայ շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում եռակի օլիմպիական չեմպիոն, արագ շամատի աշխարհի չեմպիոն, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դուրս է եկել Սենթ Լուիսում ընթացող Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ փուլ։

Քառորդ եզրափակչում Արոնյանն առաջ է անցել Սամվել Սևյանից (4:2): Հայ շախմատիստի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի շախմատի չեմպիոնի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան։ Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կլինեն Լենյեր Դոմինգեսը և Հիկարու Նակամուրան։