Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Լևոն Արոնյանի և Դավիթ Մուրադյանի թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

16 Հունիսի 2025, 14:40

Սպորտ

Hexamid Chess Team շախմատային թիմը, որի կազմում հանդես են եկել հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Դավիթ Մուրադյանը, Լոնդոնում ընթացող արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում գրավել են երկրորդ տեղը:

Թիմի կազմում ընդգրկվել են նաև ամերիկացի Լենյեր Դոմինգես Պերեսը, նիդերլանդացի Անիշ Գիրին, հնդիկներ Վիդիտ Գուջրատին և Դիվյա Դեշմուխը, ռուսներ Վոլոդար Մուրզինը, Մարկ և Պլատոն Պանարինները։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել WR Chess Team-ը (Յան Նեպոմնյաչչի, Ալիռեզա Ֆիրուզջա, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ուեսլի Սո, Յան-Քշիշտոֆ Դուդա, Հոու Իֆան, Ալեքսանդրա Կոստենյուկ, Վադիմ Ռոզենշտեյն):

Թիմերը ընտրական փուլը խաղացել են չորս խմբերով, որից հետո չորս ուժեղագույն թիմերը դուրս են եկել փլեյ-օֆֆ։