Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025-ի հաղթող

16 Օգոստոսի 2025, 10:30

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի  հաղթողի կոչումը՝ վաստակելով 40 հազար դոլար։

Օգոստոսի 14-ից անցկացված կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարին մասնակցում էին 10 ուժեղագույն գրոսմայստերներ։

Լևոն Արոնյանը հաղթանակն ապահովեց կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարի ավարտից 2 խաղափուլ առաջ: 

Վերջին տուրում Արոնյանը սև ֆիգուրներով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 24,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: