Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում երկրորդն է

14 Օգոստոսի 2025, 12:30

Սպորտ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարը:

Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ շախմատի մրցաշարում: Առաջին տեղում Ֆաբիանու Կարուանան է, իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Հաջորդիվ կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը:

Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը: