Լևոն Ազիզյանը՝ «Բրատսկ քաղաքի պատվավոր քաղաքացի»

15 Դեկտեմբերի 2024, 10:40

Հայեր

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի և Բրատսկ քաղաքի մշակութային զարգացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար թիվ 3 Արվեստի միասնական մանկական դպրոցի տնօրեն Լևոն Ազիզյանին շնորհվել է «Բրատսկ քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին՝ քաղաքի ծննդյան օրը։

Լևոն Ազիզյանը Բրատսկում ապրում է արդեն 40 տարի, նրանցից 38-ն աշխատում է որպես Արվեստի դպրոցի տնօրեն: 2007 թվականին ուսումնական հաստատությունն ընդգրկվել է Ռուսաստանի հարյուր լավագույն դպրոցների ցանկում, 2013 թվականին՝ Ռուսաստանի հիսուն լավագույն դպրոցների ցանկում։ 2014 թվականին Լևոն Ազիզյանին շնորհվել է «Ռուսաստանի լավագույն ուսուցիչ» կոչումը, իսկ 2020 թվականին թիվ 3 Արվեստի միասնական մանկական դպրոցը ներառվել է երկրի լավագույն դպրոցների տասնյակում։