Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում

23 Հուլիսի 2024, 20:00

Սպորտ

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում՝ սպորտում ունեցած բացառիկ նվաճումների համար (որպես մարզիկ և որպես մարզիչ): Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է նրա որդին՝ ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզի ըմբշամարտի տանը (Wrestling house):