Լևոն Ներսեսյանը ոսկե մեդալ է նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում
20 Հոկտեմբերի 2025, 22:08
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) ուսանող Լևոն Ներսեսյանը ոսկե մեդալ է նվաճել Քիմիայի IV միջազգային օլիմպիադայում։
Մրցույթներին մասնակցել են ուսանողներ երկու կատեգորիայից՝ քիմիական ուղղությունների ներկայացուցիչներ (А) և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ (В)։ В կատեգորիայում (ոչ քիմիական ուղղությունների ուսանողներ) ՄՖՏԻ-ից Լևոն Ներսեսյանը Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել:
Օլիմպիադան անցկացվել է հոկտեմբերի 15-17-ը Աշխաբադում՝ թուրքմեներենով, ռուսերենով և անգլերենով: