Լիահույս ենք, որ քահանա հայրերը կվերադառնան կանոնական դաշտ. Պարույր ավագ քահանա Ավետիսյան
10 Հոկտեմբերի 2025, 13:07
Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի գործավար Պարույր ավագ քահանա Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների
Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարեց իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։
Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։
Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ»: