Լիբանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան պերսոնա նոն գրատա ճանաչել

24 Մարտի 2026, 16:00

Քաղաքականություն

Լիբանանի իշխանությունները չեղարկել են Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ): Այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բեյրութում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թուֆիկ Սամադի Խոշխուին։ Նրան ընդունել է ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Աբդել Սաթթար Իսան և նրան է հասցրել Լիբանանի պետության որոշումը՝ Իրանի նշանակված դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանիի հավատարմագրման համաձայնությունը հետ կանչելու, նրան պերսոնա նոն գրատա հայտարարելու և Լիբանանի տարածքը ոչ ուշ, քան 2026 թվականի մարտի 29-ը՝ կիրակի օրը, լքելու պահանջի մասին»,-նշված է հայտարարության մեջ։

Նույն համատեքստում Լիբանանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում Լիբանանի դեսպան Ահմադ Սուվեյդանին՝ այն բանից հետո, երբ Բեյրութն անվանել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև գործող դիվանագիտական նորմերի և կանոնների խախտում: