Լիբանանի գլխավոր համայնքներից մեկը հայ համայնքն է․ Արամ Ա-ն հանդիպել է հայազգի դիվանագետների հետ

28 Հուլիսի 2024, 17:42

Քաղաքականություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Կոլումբիայում Լիբանանի դեսպան Արա Խաչատուրյանին և Քաթարում Լիբանանի հյուպատոս Շանթ Վարդանյանին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսությունից:

«Ողջունելով անոնց այցելութիւնը՝ Նորին Սրբութիւնը գնահատեց որպէս դիւանագէտներ անոնց բերած ծառայութիւնը Լիբանանին: Ան յիշեցուց, որ Լիբանանի գլխաւոր համայնքներէն մէկն է հայ համայնքը՝ իր պարտաւորութիւններով ու իրաւունքներով: 

Ուրախությամբ հարկ է հաստատել , որ մեր համայնքի զավակները միշտ ալ եղած են պարտաճանաչ իրենց քաղաքացիական պարտաւորութիւններուն ու իրաւունքներուն նկատմամբ, ինչպէս նաեւ արժանապատուութեամբ ու նուիրումով Լիբանանը ներկայացուցած են օտար երկիներու մօտ, շեշտեց Նորին Ս. Օծութիւնը»:

Հիմա եթերում