Լիբանանում սպասվում են ՏԻՄ ընտրություններ. ՀՅԴ-ն ներկայացված է Բուրջ Համուդում և Անջարում. Ջորջ Գրիգորյան

28 Մարտի 2025, 21:15

Քաղաքականություն

«Հեզբոլլահ» շարժումը մոտ ապագայում չի քննարկում իր զենքը լիբանանյան բանակին փոխանցելու հարցը՝ Իսրայելի կողմից ագրեսիայի սպառնալիքի առկայության պատճառով, հայտարարել է «Հեզբոլլահ»-ից Ալի Մոկդադը։

««Հեզբոլլահ»-ին զենքի փոխանցումը դիմադրության «բառարանով» նախատեսված չէ, քանի որ երկիրը 70 տարի շարունակ գտնվում է Իսրայելի կողմից մշտական սպառնալիքի տակ և այն պաշտպանելն անհրաժեշտ է»,- ասել է Ալի Մոկդադը։

Թեմայի վերաբերյալ Alpha News— զրուցել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Ջորջ Գրիգորյանի հետ:

«Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի վերանայման խնդիրը բարդ հարց է: Առաջին հերթին իսրայելական բանակը բռնագրաված է պահում, իրենց պատկերացմամբ, ոչ միայն վիճելի կետեր սահմանագծի վրա, այլ նաև միջազգայնորեն ճանաչված Լիբանանի սահմաններից ներս գտնվող բազմաթիվ կետեր: Սրան զուգահեռ՝ իսրայելական օդուժը և ԱԹՍ-ները հարվածում ու թիրախավորում են Հարավային Լիբանանի քաղաքների տարածքները: Հարավային Լիբանանում, մայրաքաղաք Բեյրութի արվարձաններում կան իսրայելական հարձակումների պատճառով գետնին հավասարեցված տարածքներ»,- նշել է մեր զրուցակիցը:

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը հրադադարի պահպանումն է:

«Լիբանանյան կողմից միշտ պատրաստվածություն է եղել՝ քննարկելու երկրի ու ժողովրդի պաշտպանության հարցերը: Առաջնահերթ է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը»,- ընդգծել է Ջորջ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: