Լիլի Չուգասզյան․ Մետրոպոլիտեն օպերայի հայազգի աստղը
01 Օգոստոսի 2024, 23:58
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Օգոստոսի 1-ին ամերիկահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի ծննդյան օրն է։
Լիլի Չուգասզյանը ծնվել է 1921 թվականին Չիկագոյում՝ 1915 թվականի Ցեղասպանությունից փախած հայերի ընտանիքում։ Հետաքրքիր է, որ նրա ամբողջ ընտանիքը և ինքը՝ Լիլին, ի սկզբանե խոսել են բացառապես հայերեն, իսկ Չուգասզյանը անգլերեն սովորել է միայն դպրոցում:
Բեմի ապագա աստղը սկսել է երաժշտությամբ զբաղվել տեղի եկեղեցական երգչախմբում, և արդեն որպես աշակերտուհի գումար է վաստակել ռադիոյով ելույթ ունենալով։ Իսկ ուսանող դառնալուց հետո երգեցողություն է սովորել Ֆիլիպ Մանուելի մոտ, որը մոտ 20 տարի եղել է նրա ուսուցիչը։
Չուգասզյանի դեբյուտն օպերային բեմում տեղի է ունեցել 1959 թվականին, երբ նա արդեն 38 տարեկան էր, սակայն դա չի խանգարել նրան օրերով փորձեր անել և հանդես գալ օպերային լավագույն բեմերում:
1962 թվականին Լիլին իր նորամուտը նշել է Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, որտեղ 24 տարի շարունակ կատարել է մեծ թվով գլխավոր և երկրորդական դերեր, ինչպես նաև հյուրախաղերով հանդես եկել աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում։
Մետրոպոլիտենում իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Չուգասզյանը երգել է բազմաթիվ նշանավոր երգիչների հետ, ինչպիսիք են Կառլո Բերգոնցին, Ռիչարդ Կասիլին, Ֆրանկո Կորելին, Քերթին Ֆիլիսը, Մատիվիլդա Դոբսը, Ուիլյամ Դուլին, Պլասիդո Դոմինգոն, Ռերի Բարիշը, Գեյլ Ռոբինսոնը, Լեոնի Ռիզանեկը, Ջոան Սաթերլենդը և այլք։
Լիլի Չուգասզյանը կյանքից հեռացել է 2012 թվականի ապրիլի 10-ին։