Լիլիթ Գրիգորյանը վերծանում է «անապատի ծածկագիրը»

06 Մարտի 2024, 11:37

Հայեր

Կենսաբանության դոցենտ Լիլիթ Գրիգորյանի ղեկավարությամբ Աստրախանում մշակել են մանրէաբանական պատրաստու:

Մասանավորապես, Աստրախանի պետական համալսարանի հետազոտողների մշաած մանրէաբանական պատրաստուկը թույլ է տալիս երկու անգամ բարձրացնել հողի բերրիության մակարդակը անապատային գոտիներում:

Նախագծի առաջատարը համալսարանի կենսատեխնոլոգիայի, ջրագործության, հողագիտության և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դոցենտ Լիլիթ Գրիգորյանն է:

«Այս բազմամյա հետազոտության վերջնական նպատակը «անապատի ծածկագրի» վերծանումն է, որը թույլ կտա ստեղծել անբարենպաստ պայմանների նկատմամբ դիմացկուն բակտերիաներ, որոնք կարող են առողջացնել չոր գոտիների հողերը և նպաստել դրանցում երաշտադիմացկուն և աղադիմացկուն բույսերի տարածմանը», — մանրամասնել է Գրիգորյանը: