Լիլիթ Մակունցի դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ-ում ավարտվել է
23 Օգոստոսի 2025, 22:06
ԱՄՆ-ում ավարտվել է ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի դիվանագիտական առաքելությունը: ՀՀ դեսպանությունը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով նրան պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը Մակունցը Ազգային ժողվում ղեկավարում էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը: Նա հայտնի է նաև նրանով, որ նախկինում եղել է Փաշինյանի անգլերենի ուսուցիչը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Վաշինգտոնում Հայաստանի նոր դեսպան կարող է դառնալ Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի գործող նախարարը: