Լիլիթ Մակունցը կնշանակվի Փաշինյանի գլխավոր խորհրդական

28 Օգոստոսի 2025, 13:02

Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին ճապազրույցի ընթացքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ավարտվել է Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը: