Լիլիթ Մելիքյանը երգի փառատոնում դարձել է 1-ին կարգի դափնեկիր
04 Նոյեմբերի 2023, 11:00
Վլադիմիրում կայացել է «Մեծ երկրի պահապանները» ռազմահայրենասիրական երգի 1-ին տարածաշրջանային փառատոն-մրցույթը: Այն կազմակերպել է «Ավանգարդ» հայրենասիրական դաստիարակության ուսումնամեթոդական կենտրոնը՝ տարածաշրջանի կառավարության աջակցությամբ:
Ռուսաստանի նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ուսանողուհի Լիլիթ Մելիքյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր:
Նա հաղթանակ է տարել՝ կատարելով «Լենինգրադի երեխաները» երգը։