Լիոնել Մեսիի եղբայրը Երևանում է

09 Հոկտեմբերի 2024, 13:30

Սպորտ

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսին Երևանում է։

Նա այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և նվիրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ՝ մակագրված Լիոնել Մեսիի կողմից, հաղորդում է Թումոյի մամուլի ծառայությունը։

Նրան ուղեկցել է տեխնոլոգիական ձեռներեց, Play Time Ventures-ի հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը։ Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», — նշել է Ռոդրիգո Մեսին՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։