Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկի» 2 խաղացողի եւ 1 մարզչի

20 Հուլիսի 2023, 22:02

Սպորտ

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» ռուսաստանցի կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն, նիգերիացի հարձակվող Տաոֆիկ Ժիբրիլը եւ գլխավոր մարզիչի օգնական, ռուսաստանցի Ռոման Մոնարյովը չեն կարողացել մեկնել Էստոնիա «Նարվա Տրանսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։

championat.com-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ Հայաստանում Լիտվայի հյուպատոսությունը նրանց վիզաներ չի տրամադրել։

Սողոմոնյանը ՈւԵՖԱ-ին կոչ է արել չխախտել արդար մարզական մրցակցության սկզբունքները՝ զրկելով թիմին առաջատար խաղացողների մասնակցությունից։

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխանխաղում «Փյունի»-ը 3:0 հաշվով հաղթել է «Նարվա Տրանսին»:

Գոլերի հեղինակներ են դարձել Արտակ Դաշյանը, Ժունինիոն և Լուկա Յուրիչիչը:

Երկխաղյա արդյունքներով «Փյունիկը» 5:0 հաշվով հաղթել է «Նարվա Տրանս»-ին:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի շվեդական «Կալմար»-ը: Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին: