Լիզա Մորյակը հրապարակել է առաջին ամուսնությունից Սարիկ Անդրեասյանի որդիների նկարները

21 Մայիսի 2023, 11:22

Բոլոր

Դերասանուհի Լիզա Մորյակը ցուցադրել է ամուսնու՝ Սարիկ Անդրեասյանի որդիներին: Նա սոցիալական ցանցերում հրապարակել է ռեժիսորի հազվագյուտ լուսանկարը՝ առաջին ամուսնության երեխաների և ընդհանուր դստեր հետ։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Սարիկ-շարիկ», -նկարի տակ մակագրել է դերասանուհին:

Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում, որի ժամանակ պրոդյուսերն ամուսնացել է եղել։

Նրանց սիրավեպը սկսվել է ամուսնալուծությունից հետո, սակայն դերասանուհին անհանգստանում էր, որ իրեն կորակեն ամուսնալուծող։

Ռեժիսորը խոստովանել է, որ յոթ տարվա ամուսնությունից հետո կնոջ՝ Ալենայի հետ բաժանվելը դժվար է եղել, և նրանք կապ են պահպանել միայն հանուն իրենց ընդհանուր որդիների՝ նրանց ավագ որդին Մարկը ինը տարեկան է, իսկ կրտսեր Մարտինը՝ հինգ տարեկան։