«Լոկոմոտիվ»-ը մերժել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ «Ցրվենա Զվեզդա»-ի առաջին առաջարկը
29 Մայիսի 2025, 16:00
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը մերժել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի առաջին առաջարկը պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին գրում է «Չեմպիոնատ»-ը:
Սերբական ակումբն առաջարկել է մոտ 2 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Դա չի գոհացրել ռուսական ակումբին։ Բանակցությունները շարունակվում են։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։