«Լոկոմոտիվը» հրաժարվել է գերմանական «Վերդեր» ակումբից, որը Տիկնիզյանի համար առաջարկել է 2,5 միլիոն եվրո

23 Հուլիսի 2023, 22:09

Սպորտ

Ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է վաճառել Հայաստանի հավաքականի խաղացող Նաիր Տիկնիզյանին գերմանական «Վերդերին»։

Metaratings.ru-ը գրում է, որ գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 2,5 մլն եվրո։

Նախօրեին հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել ՌՊԼ աշխարհի 1-ին տուրի՝ «Ռուբինի» հետ խաղում (2:2):