Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին

02 Հունվարի 2024, 16:58

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1922-1923 թվականներին՝ հայազգի նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանի շնորհիվ։ Նա ֆինանսավորել է եկեղեցու կառուցումը և այն նվիրել իր ծնողներին՝ Սարգիսին և Թագուհուն։ Եկեղեցու ճարտարապետը Արթուր Դևիսն էր։

Սուրբ Սարգիսը Անգլիայի միակ տաճարն է, որը կառուցված է հայկական ավանդական ոճով:

Տաճարի հիմքը դրվել է 1922 թվականի փետրվարին, իսկ օծումը կատարվել է 1923 թվականի հունվարի 11-ին։ 1937 թվականին եկեղեցին որոշել է ընդլայնել և հյուսիսային կողմից կառուցել մկրտարան՝ մկրտության ծես կատարելու փոքրիկ շինություն, ինչպես նաև նոր մուտք։ Իսկ 1950-ին նրանք կառուցել են Ավանդատուն՝ քահանաների պատարագային զգեստները և եկեղեցական պարագաները պահելու համար:

Վազգեն Ա կաթողիկոսը եկեղեցի է այցելել երկու անգամ՝ 1978 և 1983 թվականներին։