Լոնդոնում բացվել է հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես

10 Հոկտեմբերի 2025, 20:23

Մշակույթ

Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է «Britanahay: Armenian & British» ցուցահանդեսը, որը հասանելի կլինի այցելուներին հոկտեմբերի 6-ից մինչև 2026 թվականի փետրվարի 22-ը։

Ցուցադրությունը տեղակայված է «Գրադարանի գանձեր» պատկերասրահում և նվիրված է հայ և բրիտանացի ժողովուրդների միջև բազմադարյան կապերին։ Այն ընդգրկում է ինչպես պատմական զուգահեռները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ժամանակակից կյանքը, ինչպես նաև արտացոլում բրիտանացիների հետաքրքրությունը հայկական մշակույթի և ժառանգության նկատմամբ։

Հազվագյուտ ցուցանմուշների թվում են՝ 1736 թվականին Լոնդոնում տպագրված առաջին հայերեն հրատարակությունը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»; XV դարի ֆրանսիական ձեռագիրը, որը նկարագրում է Կիլիկիայի թագավոր Լևոն V-ի հանդիպումը Անգլիայի միապետ Ռիչարդ II-ի հետ. ինչպես նաև XX դարի բրիտանահայ լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքները։

Հիմա եթերում